13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ Օլանդն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին ու հիշեցրել  բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության մասին։ Նա ասել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն իր երկիրը ձգտում է գտնել հակամարտության լուծումը:

«Այդ հակամարտությունը յուրաքանչյուր տարի խլում է երիտասարդների կյանքեր: Այն վերջին շրջանում նույնիսկ ավելի է սրվել` կրկնվող հարձակումներով: Ճիշտ է, կողմերը բանակցում են արդեն ավելի քան 23 տարի, սակայն մենք պետք է լուծում գտնենք, քանի որ ստատուս­քվոն ընդունելի չէ: Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,­- ասել է նա։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ