24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թրքուհին Ծիծեռնակաբերդ էր եկել՝ անմոռուկը կրծքին /տեսանյութ/

Տիկին Դյոնե Գյունդուզն ազգությամբ թուրք է, թուրք, ով հստակ գիտակցում է՝ 1915-ին Թուրքիայի կողմից՝ հայ ազգի դեմ իրականացրած հանցագործությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, ոճրագործություն:

Նա  Հայաստան է ժամանել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից՝ կիսելու հայ ժողովրդի մեծ ցավը, ներում հայցելու իր նախնիների գործած ոճրագործության համար: Տիկին Դյոնե Գյունդուզը «Միություն՝ ընդդեմ ցեղասպանության» ՀԿ անդամ է: 

Տեսախցիկից այն կողմ, երբ դեռ զրույցը չէինք սկսել, տիկին Գյունդուզը հուզված էր՝ անմոռուկը կրծքին, ցավի և հայի  վիշտը կիսելու պատրաստակամությունն աչքերում:  Զրույցի ընթացքում հասկացա՝ Դյոնե Գյունդուզը ամաչում էր իր նախնիների գործած ոճրագործության համար ու ցավը կրկնապատկվում էր, երբ գիտակցում էր՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը:

«Մենք դատապարտում ենք Թուրքիայի վարչական կենտրոնի ժխտողական կեցվածքը: Երանի նրանք այսօր այստեղ լինեին ու ծնկի գային այստեղ՝ անմեղ զոհերի հուշակոթողի առաջ: Մենք՝  «Միություն՝ ընդդեմ ցեղասպանության» անդամներս, եկել ենք այստեղ՝ հայ ազգի ցավը կիսելու համար և դատապարտում ենք Թուրքիայի  պետական, պաշտոնական այս կեցվածքը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց  Դյոնե Գյունդուզը:

Մեր հարցին՝ հավանակա՞ն է, որ մոտ ապագայում Թուրքիան դադարեցնի ժխտողական քաղաքականությունը և ընդունի Հայոց ցեղասպանությունը, Գյունդուզը պատասխանեց.

«Մենք լծված ենք այդ աշխատանքներին և մեր հույսը չենք կորցնում: Ապրիլի 24-ին «Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության» հանձնախումբը Ստամբուլում հիշատակկի արարողություն, ցույց  է կազմակերպել: Այսպիսի մարդիկ պիտի շատանան, որ Թուրքիայի իշխանությունը հասկանա՝ ստիպված է առերեսվել պատմական իրողության հետ», – նշեց Դյոնե Գյունդուզը՝ հավելելով՝ Թուրքիան երբեք չի կարող ժողովրդավարական հանրապետություն կոչվել, քանի դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ