15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչու են շփոթում “գոմիկության” հետ /վիդեո/

ՀՀ կառավարության նախագծում  ներառված “Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին հոդվածում առաջարկվում է  հանել վիճահարույց դրույթը, ըստ որի՝ “գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է”:

Շատերը այսօր գենդերը կապում են հոմոսեքսուալիզմի հետ և համարում այլասերություն: Ինչ ընդհանուր եզրեր ունի գենդեր հասկացողությունը միասեռականների հետ` հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ:

“Նոր օրենքը խնդիր ունի հավասար հնարավորությունների պարագայում տալ իրավունքներ թե տղամարդկանց, թե կանանց:  Ցավոք, քանի որ գենդեր բառը նոր է մեր իրականության մեջ,  այդ բառարանային ցանկում այն երբեմն շփոթում են գոմիկության հետ ”,-նշեց Ջեմմա Հասրաթյանը:

Տիկին Հասրաթյանը ձեռքբերովի հատկանիշներ ասելով` հասկանում է այն, ինչը մարդուն տալիս են մանկապարտեզում, դպրոցում, բուհում, ինչպես նաև փողոցում:

Իսկ թե ինչ նպատակ կարող է հետապնդել կեղծ պրոպագանդան՝ հարցի պարզաբանումը Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ