Պետական «դոպինգ» Սևանա լճում. ներդրվելու է 2 միլիարդ դրամ
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը աստիճանաբար իրականություն է դառնալու: Այսպես՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար պետության կողմից կհատկացվի 2 միլիարդ դրամ։
Սակայն ծրագրով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից։ Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօթյա ավազաններ՝ ձկան ծնողական կազմի համար, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն):
Ապրանքային ձկան արտադրությունը իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, այդ պատճառով այդ գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ, սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:
Արմեն Վարդանյանն է գրել ֆեյսբուք սոցիալական ցանցում: