26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ողնաշարը կջարդի». Ժողովուրդ

Թերթի հետ զրույցում թիվ 2 ընտրատարածքում առաջադրված նախկին պատգամավորի թեկնածու, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով իր եւ վարչապետի միջեւ լարված խոսակցություններին, փառք տվեց Աստծուն, որ իր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները աշխատանքային են:    

-Պարո՛ն Սահակյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարության նիստում Ձեր եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ տհաճ խոսակցություններ են ծավալվում: Ի՞նչ է կատարվում:   -Դա ընդամենը Ձեր ենթադրությունն է, ընդամենը աշխատանք է:  

-Վստահ ե՞ք:   -Դա ընդամենը աշխատանքային ընթացք է, եւ, Փառք Աստծո, իմ հարաբերությունները երկրի վարչապետի հետ շատ դրական եւ աշխատանքային հարաբերություններ են:  

-Մեզ հասած տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը ներքին խոսակցությունների ժամական ասել է, որ Ձեզ չի ուզում տեսնել գործադիրում: Տեղյա՞կ եք այդ խոսակցությունից:  

-Իհարկե, ոչ:   -Իսկ Դուք անձամբ որտե՞ղ եք Ձեզ տեսնում՝ գործադիր մարմնո՞ւմ, թե՞ օրենսդիր:

  -Եթե մարդը քաղաքականությամբ է զբաղվում, ապա պետք է ենթարկվի քաղաքական թիմի որոշումներին, ես ինձ տեսնում եմ ե՛ւ գործադիրում, ե՛ւ օրենսդիրում: Քաղաքական թիմը ինչպես կորոշի, այնպես էլ կանեմ:

  -Ապրիլի 13-ին հրապարակվեց մի աղմկալի ձայնագրություն, որտեղ բացահայտվեց, որ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին, պատկանող «ՍԱՍ» գրուպում ընտրություններից առաջ ժողով է եղել, եւ մարդկանց սպառնացել են, թե ինչու ձայն չեն բերել: Լսե՞լ եք ձայնագրությունը եւ, առհասարակ, ի՞նչ կասեք այս երեւույթի մասին:

  -Անկեղծորեն եմ ասում, ձայնագրությունը չեմ լսել, բայց ենթադրում եմ, որ աղմուկը քիչ չէ, եւ դրանով համապատասխան մարմիններն են հետաքրքրված: Եթե այդտեղ կա որոշակիորեն օրենքի խախտում, ապա համապատասխան մարմինները կհայտարարեն դրա մասին: Բայց եթե մարդը իր թիմի հետ քննարկում է ընտրությունները, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Նորից եմ կրկնում, ձայնագրությունը չեմ լսել, թե ինչ հարցեր են քննարկել, բայց եթե մարդն իր աշխատակիցների հետ օրենքով սահմանված կարգով խոսում է ընտրություններից, կարծում եմ, որ վատ բան չկա:  

-Ընտրություններից խոսելն այլ բան է, աշխատակիցներին սպառնալը միանգամայն այլ բան, ձայնագրության մեջ կոնկրետ հնչում է այն արտահայտությունը, որ ձայն չբերողների համար վատ կլինի: Սա՞ էլ եք նորմալ համարում:  

-Չեմ լսել, դա Դուք եք ինձ ասում:  

-Իսկ ըստ Ձեզ՝ միայն Արտակ Սարգսյա՞նն է այդպիսի ժողովներ արել, Դուք կամ Ձեր թիմակիցները նման ժողով չե՞ք արել:   -Չեմ կարծում, ինքներդ էլ գիտեք՝ իմ ամբողջ քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների կողմից թիրախավորված էի, բայց այն ժամանակ էլ էի ասել, որ թիրախավորվում են այն պատգամավորության թեկնածուները, որոնք ավելի մեծ ռեյտինգայնություն ունեն, եւ դա ընտրողների շնորհիվ ապացուցեցի, որ երկրորդ ընտրատարածքում ես ամենառեյտինգային պատգամավորի թեկնածուն էի:  

-«Իրազեկ քաղաքացիների» միավորում կազմակերպությունը, երբ հետաքննություն էր իրականացրել եւ պարզել էր, թե դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ էին հավաքել, այնտեղ նաեւ կային տնօրեններ, որոնք ասել էին, թե քանի ձայն են տարել անձամբ Ձեր շտաբ: Ըստ էության, Դուք էլ եք Արտակ Սարգսյանի մեթոդով աշխատել:  

-Տեսեք, ես այդ կարծիքին չեմ, մենք չպետք է հիմա էլ փորձենք թիրախավորել մեր դպրոցի տնօրեններին, մեր մանկավարժներին, ինչո՞ւ, որովհետեւ ցանկացած մարդ, ցանկացած անձ, անկախ ամեն ինչից, թե ինքը ինչ պաշտոն է զբաղեցնում, ինքն իր աշխատանքից հետո հնարավորություն պետք է ունենա իր քաղաքական մտքերը արտահայտելու:

  -Բայց կազմակերպությունը դպրոցի տնօրենների հետ խոսել էր ձայների մասին աշխատանքային ժամի:  

-Չգիտեմ՝ ով է զանգահարել, բայց ես կրկնում եմ՝ ինձ համար ոչ մեկ չի զանգահարել, ձայներ չի բերել, ես իմ հարգանքի, իմ աշխատանքի շնորհիվ գնահատվել եմ իմ ընտրողների կողմից:  

-Իսկ Աջափնյակում մարտի 17-ին «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Վահան Կարապետյանի ծեծը ինչի հետեւանք էր. Ձեզ շատ հարգելո՞ւ, եւ, առհասարակ, ինչպե՞ս կբացատրեք, երբ մարդուն ծեծում են, եւ հետո իրավապահներն ասում են, թե նման բան չկա:  

-Նորից եմ կրկնում՝ մեր թաղում հիմնականում որեւէ լարվածություն չի եղել, մենք բոլորս՝ ե՛ւ ես, ե՛ւ պարոն Կարապետյանը, ապրում ենք մի վարչական շրջանում, շփվում ենք մեկս մյուսի հետ: Եւս մեկ անգամ ասում եմ, որ բավականին լավ հարաբերություններ ունենք: Մի փոքր միջադեպի պատճառով իմ հարաբերությունները չեն կարող փչանալ մեր գործընկերոջ հետ:

  -Խոսե՞լ եք Վահան Կարապետյանի հետ, նա՞ էլ է Ձեզ պես մտածում իրեն ծեծելուց հետո:   -Չենք խոսել, բայց խոսելու բան էլ չկա, ինչ է եղել, որ խոսենք:  

-Վահան Կարապետյանը վնասվածք ուներ, մենք ենք տեսել վնասվածքը:  

-Դա լրատվամիջոցներին էր պետք, որ Արման Սահակյանն այդպես թիրախավորեին, ու թիրախավորվեցի, եւ Արման Սահակյանը կարողացավ, ունեցավ այն տեղը, որը ունեցավ ամբողջովին:  

-Հունվարի 30-ին վարչապետը Ձեզ խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում: «Իսկ էն «յառի» պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»: Ո՞ւմ ողնաշարն եք հասցրել ջարդել:  

-Իհարկե, վարչապետը փոխաբերական իմաստով է ասել, մենք այդ պրոցեսը սկսել ենք: Ֆինանսատնտեսական մոնիթորինգների հիման վրա մեկ քննարկում արդեն վարչապետի մոտ եղել է, հիմա ճյուղային գերատեսչություններն անհատական, վարչապետի հետ քննարկումների ժամանակ կներկայացնեն իրենց գերատեսչությունների փակ բաժնետիրական ընկերությունների իրավիճակը, զարգացման ծրագրերը, որոնք, ի վերջո, տարվա վերջին պետք է ապահովեն որոշակի շահութաբաժին:  

-Կոնկրետ կասեք՝ որեւէ մեկի ողնաշարը ջարդեցի՞ք, թե՞ ոչ:

  -Այսպես ասեմ՝ դեռ ոչ, գիտեք, առաջինը աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ոսկերչական գործարանի տնօրենը, հիմա նոր տնօրեն է նշանակված…  

-Սա ողնաշարի ջարդելու հայտարարության հետեւա՞նք էր:  

-Իհարկե, եթե որեւիցե ընկերություն պետք է չապահովի շահութաբերություն՝ ի նպաստ բյուջեի, ապա այդ ողնաշարները ջարդելու պրոցեսները շարունակական են լինելու: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ