25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դա Ալիևի «հագով» չէ

Ապրիլի 23-ին Ֆրանսաիյում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին բավական լուրջ նաև պատրաստվում էին Բաքվում: Իլհամ Ալիևն իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով տարրական ուղղորդում էր ֆրասնաբնակ փոքրաթիվ ազերի ընտրողներին,թե ում տան իրենց “թանկագին” ձայները: Ալիևյան գրպանային կայքերից մեկը վերլուծելով նախագահի թեկնածուների հակաթուրքական և հակաադրբեջանական գործունեությունը կոչ էր արել ազերիներին իրենց ձայնը տալ “Ազգային ճակատ” ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, ով ավելի քիչ հակաթուրք էր ներկայացվել, քան երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը,ով հարցազրույց տալով Nouvelles d’Arménie պարբերականին ասել էր. ” 2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր: Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռանյին Ղարաբաղը: Պետք չէ մոռանալ, որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով, ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի…” Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆիյոնի դիրքորուշումը ևս դուր չէր եկել Անկարայի հարավկովկասյան սատելիտին՝Բաքվին: 
Սակայն ապրիլի 19-ին նույն Nouvelles d’Arménie-ին այս անգամ արդեն հրապարակեց ազերիների նախընտրելի թեկնածու Մարին Լը Պենի հարցազրույցը,որը նոկդաուն էր “Լըպենասեր” թուրքերի համար: Մարին Լը Պենը պաշտպանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրենքն անդրադարձել է նաև Արցախյան խնդրին: “Լավ լուծում կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գային, ու Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին”, – ասել է Լը Պենը՝ հավելելով, որ նման լուծումն ավելի ցանկալի է, քան Արցախի անկախությունը: Սա շռնդալից հարված էր ալիևյան տխրահռչակ վերլուծաբաններին: Մեկ օր առաջ ազերիների կողմից գովազդվող Լը Պենը կասկածի տակ է դնում Ադրբեջանի “տարածքային ամբողջականությունը”: Ու դեռ ավելին, Տիկին Լը Պենը գտնում է, որ Արցախը պետք է դառնա Հայաստանի մաս…
Ազերիներին ևս մեկ հավրած հասցրեց նույն Nouvelles d’Arménie-ին հարցազրույց տված նախագահի ևս մեկ թեկնածու՝ Նիկոլա Դյուպոն-Էնյանը,ով անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին` ասել է, որ կողմ է դրան”…” Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում” ,- ասել է նա: Ազերիական մամուլը Դյուպոն-Էնյանին մեղադրել է հայամետության մեջ: Իսկ ովքեր հայամետ են, ըստ ազերիների, Բաքվի թշնամին են: 
Մտնելով խոշոր “խաղի” մեջ և կարծիք հայտնելով, թե ում է Ադրբեջանը ցանկանում տեսնել Ֆրանսիայի ապագա նախագահ,Իլհամ բաբան ընկավ իր իսկ ծուղակը: Հիմա ստիպված է նախընտրած թեկնածուին փոխել: Հիմա երևի Ֆիյոնն ավելի լավն է Ալիևի համար,քան Լը Պենը: 
Չնայած,եթե ալիևյան ԶԼՄ-ները մի փոքր խելք ունենան, էլ չեն անդրադառնա այս թեմանյին: Դա Ալիևի “հագով” չէ: Նավթախավիարային դիվանագիտությունն այդտեղ օգուտ չի տա: 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ֆեյսբուքյան գրառումները  Henaran.am-ում ներկայացվում են առանց խմբագրման, ուստի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում սխալների կամ վրիպակների համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ