25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայերի ու թուրքերի տարբերությունը

Մեր ու թուրքերի տարբերությունը բնակչության քանակը չի, ոչ էլ բանակի մեծությունը կամ զինվածությունը:

Թուրքերը մեծ «երազանքներ» ունեն ու պատրաստ են կրծել բոլորի կոկորդները, ով կհամարձակվի կասկածել այդ երազանքների վրա, թե երկրի ներսում, թե դրսում:

Մենք նույնքան մեծ վախեր ունենք՝ թաքցրած խելացիության, խելամտության կամ իրատեսության թափանցիկ քողի տակ, ու պատրաստ ենք բանտարկել կամ ծաղրուծանակի ենթարկել բոլոր նրանց, ով նույնիսկ կհամարձակվի մի փոքր բարձրաձայն երազել:

Հենց դա է պատճառը, որ նրանց «բանավեճը» օսմանիզմի, պանթուրքիզմի ու աթաթուրքիզմի մեջ է, իսկ մերը՝ արեւմտամետության ու ռուսամետության մեջ, կամ էլ հինգ շրջան զիջենք, թե յոթ, այսօր զիջենք, թե մի քանի տարուց…

Հենց դա է պատճառը, որ անընդհատ փոխվող աշխարհը նրանց համար հնարավորություն է, իսկ մեր համար՝ մահացու վտանգ:

Դավիթ Դավթյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ