14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Խայտառակ գաղափարներ են հղանում»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդհանուր առմամբ վատ չի վերաբերում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու մեջ, սակայն դա չպիտի այնպիսի ճակատագիր ունենա, ինչպիսին ունենում են  Հայաստանի բոլոր ռեստորանները: «Ես աշխարհի շատ երկրներում, գիտեմ, կա այդ մշակույթը, սակայն հայաստանյան իրականությունը մի քիչ այլ է: Այստեղ ամեն ինչ աղավաղում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Բայց եթե լինելու է բարձրակարգ վայր, ինչպես Մշակույթի նախարարն է ասում, իհարկե, ողջունելի է»,-նկատեց նա:

Իսկ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կատեգորիկ կերպով դեմ է արտահայտվում այս գաղափարին: «Ինձ համար անհասկանալի է, թե այդ ինչ կերպով է մշակույթի օջախը դառնալու հաց ուտելու վայր»,-ասաց նա: Ըստ քանդակագործի՝ սա հիմարություն է: «Թող մտափոխվեն, նման գաղափար չի կարելի, այ քեզ բան: Գնալով ավելի խայտառակ գաղափարներ են հղանում»: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ