25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կայացել է հերթական լրագրողական էկոդասընթացը

«Էկո- Մեդիա» ցանցը շարունակում է բնապահպանական դասընթացների շարքը, որի շրջանակներում երեկ հերթական դասընթացն էր հրավիրել ցանցում ընդգրկված լրագրողների համար:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF- Հայաստան) գրասենյակում կազմակերպված դասընթացի թեման Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներն էին եւ Հայաստանի կենդանական աշխարհը:

Դասախոսություններով հանդես եկան Կարեն Մանվելյանը (WWF- Հայաստան գրասենյակի ղեկավար), ով ներկայացրեց գրասենյակի կողմից վերջին 15 տարիներին կատարված աշխատանքները, Արսեն Գասպարյան (WWF- Հայաստան գրասենյակ), ով համակարգում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը: Նա ներկայացրեց «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, դրա իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները եւ արդյունքները:

Որպես բանախոս` հրավիրվել էր նաեւ Սեւակ Բալոյանը (ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ): Նա բնապահպան լրագրողներին ներայացրեց Հայաստանի կենդանական աշխարհը` անդրադառնալով ՀՀ Կարմիր գրքին (կենդանական բաժինը):

Վերջում լրագրողները նաեւ ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով  յուրաքանչյուր բանախոսից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները եւ խոսեցին բնապահպանական լրագրության ու բնապահպանության ոլորտում առկա խնդիրների մասին:   

Նշենք նաեւ, որ «Էկո-Մեդիա» ցանցը WWF- Հայաստան գրասենյակի հետ այս ամսվա վերջին կիրականացնի առաջին մեդիատուրը դեպի նոր կազմավորվող «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ» պահպանվող տարածքը, որի ընթացքում տուրի մասնակիցները կծանոթանան գրասենյակի կողմից կատարված աշխատանքներին:

Նախատեսվում է, որ հաջորդ դասընթացը տեղի կունենա մայիսին, այն նվիրված կլինի ջրային եւ հողային ռեսուրսներին:

 

«Էկո-Մեդիա» ցանցը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ