20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«ՕՐՕ» դաշինքի հայցը մերժվեց.պայքարի նոր ձև կգտնեն

 

ՀՀ Վարչական դատարանում քիչ առաջ ավարտվել է  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումի քննությունը: Վարչական դատարանը մերժել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ դաշինքի հայցադիմումը:

Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանն ասել է, որ իրենց պայքարն այդքանով չի ավարտվում. «Դեռ չեմ կարծում, որ պայքարը դրանով կավարտվի, սա մեկ դաշինքի խնդիր չէ, սա մեկ ազգի խնդիր է: Եթե ԿԸՀ-ն միջազգային դիտորդների մոտ հայտարարում է, որ պատրաստ է իրականացնել խաչաձև ստուգումը և այդքանից հետո ամեն ինչ անում են, որ դա չանեն, միայն թե չհամեմատեն մատնահետքերը»:
 
Հիշեցնենք, որ դաշինքը պահանջում էր վերացնել ԿԸՀ-ի թիվ 157-Ա որոշումը և պարտավորեցնել կատարել մատնահետքերի համադրում՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու, թե արդյոք կան մատնահետքերի համընկնումներ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ