Այսօր Տարեցների միջազգային օրն է /վիդեո/
1990-ի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակել է Տարեցների միջազգային օր:
Տոնն սկզբում սկսեցին նշել Եվրոպայում, հետո Ամերիկայում, իսկ 1990-ականների վերջին` արդեն ողջ աշխարհում: Տոնը հատկապես լավ են նշում Սկանդինավյան երկրների բնակիչները: Այս օրը բոլոր հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են տարեց մարդկանց ճաշակով եւ նրանց ցանկությամբ:
Հոկտեմբերի 1-ին տարբեր փառատոներ են կազմակերպվում, հասարակության մեջ տարեց մարդկանց դերին նվիրված կոնֆերանսներ, կոնգրեսներ, որոնք կազմակերպում են տարեց մարդկանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունները տարբեր բարեգործական ակցիաներ են կազմակերպում:
Այս օրը ՄԱԿ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր սեկտորներին, հասարակական, քաղաքացիական կազմակերպություններին եւ մոլորակի ողջ բնակչությանը ստեղծել հասարակություն` բոլոր տարիքի մարդկանց համար: Համատեղ ջանքերի շնորհիվ երկրները պետք է այնպես անեն, որ մարդիկ ոչ միայն երկար ապրեն, այլ նաեւ նրանց կյանքը լինի ավելի լավ, անհոգ եւ լիարժեք: