27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ավագանու ընտրությունների 3 ուժերն էլ կկարողանան մասնակցել մանդատների բաժանմանը

Երեւանի ավագանու ընտրությունների բոլոր 3 մասնակիցները կկարողանան մասնակցել մանդատների բաժանմանը։ Ինչպես այսօր ԿԸՀ նիստի ավարտին լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ըստ ընտրական օրենսգրքի, Երեւանի ավագանու ընտրություններին 3 –ից պակաս քաղաքական ուժ չի կարող առաջադրվել։

Այդ պատճառով նույնիսկ այն դեպքում, երբ որեւէ ուժ չհաղթահարի անցումային շեմը, Մուկուչյանի խոսքով, դա նրան չի զրկի ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն մայիսի 14-ին։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ