25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմությանը

«Ժառանգություն» կուսակցությունն իր իր զորակցությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմությանը։

Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ։
«Նախընտրական շրջանում բռնություններով և քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով և այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿ-ի մոտ ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը:

Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ «Ժառանգությունը» հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն և օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին և իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը և Հայաստանի քաղաքացու ազատ և անկաշառ կամարտահայտությանը:

Հանուն մայրաքաղաքի և համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը և իր կուսակցությունը իրենք դառնան պարկեշտ, օրինապաշտ ընդդիմություն ամբողջ երկրում և Երևանից սկսյալ:

Իսկ մենք դեռ կխոսենք ընտրություններից հետո»,-ասվում է հայտարարությունում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ