24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Չավուշօղլուն քննադատել է ՌԴ-ի դիրքորոշումը Սիրիայի հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվակայքի` նա քննադատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դիրքորոշումը, ապա կոչ արել վերջինիս, որ հրաժարվի  Սիրիայի նախագահ Բաշար Ասադին  աջակցելուց:

«Արդեն թողեք Ասադի հետ կապված ձեր համառությունը»:

Բացի դրանից Չավուշօղլուն անդրադարձել է որոշ երկրների` այդ թվում ԱՄՆ-ի այն հատարարություններին, ըստ որոնց, Ասադի վարչակազմի ապագայի հարցը պիտի Սիրիայի ժողովուրդը որոշի:

«Այդ ամենն ավելի է խիզախություն հաղորդում Ասադի վարչակազմին: Եթե այդքան մեղք գործած ռեժիմին փորձեք լեգիտիմացնել, ապա նա կշարունակի հանցագործությունները»:

Վերջինս նաև հավելել է, սիրիական ճգնաժամի լավագույն լուծումը կլինի այն, որ Ասադի վարչակազմի փոխարեն իշխանության գա ժամանակավոր կառավարությունը և դրան պիտի նպաստի միջազգային հանրությունը: Ինչից հետո էլ պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ