24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ցանկացած անհիմն մերժում թույլ տվողը հաստատ խստորեն կպատժվի.քաղաքապետ

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները:

«Մեր կողմից բավականին պարզեցվել ու հեշտացվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, կրճատվել են ժամկետները, փաստաթղթերի տրամադրման քայլերը: Սրա նպատակը նաև պոտենցիալ ներդրողներին շահագրգռելն էր, քանի որ շատ դեպքերում մարդիկ ձեռնպահ էին մնում ներդրումներ կատարելուց, որպեսզի չհայտնվեն քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հետ կապված երկար-բարակ քաշքշուկների մեջ, ինչպես նախկինում: Դրա համար մարդկանց պարբերաբար իրազեկեք ու ներկայացրեք իրականացված փոփոխությունների առավելությունները: Մեր քաղաքացին պետք է լիարժեք վստահ լինի, որ քաղաքային իշխանությունն իր շահերի պաշտպանն է: Պոտենցիալ ներդրողներն էլ իրենց հերթին ավելի վստահ կլինեն ու, համոզված եմ, զգալիորեն կավելանան նաև մայրաքաղաքում ներդրումներ կատարելու ցանկություն հայտնողները: Ճարտարապետական բլոկն այստեղ հսկայական անելիք ունի թե՛ մարդկանց պատշաճ իրազեկելու և թե՛ հնարավորին աջակցելու ուղղությամբ: Բացի այդ, նաև մանրակրկիտ ուսումնասիրեք մերժումների և ձգձգումների հետ կապված բողոքները: Ցանկացած անհիմն մերժում կամ ձգձգում թույլ տվողը հաստատ խստորեն կպատժվի, սա լավ իմացեք», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ