07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ողբերգական վթար Երևանում. 24 ամյա վարորդը տեղում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ բախվել սյանը: Վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները 24-ամյա Հարություն Մանթաշյանի դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Այս պահին Մյասնիկյան պողոտայում վթարի հետեւանքով մեծ խցանում է առաջացել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ