28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ ճանապարհներին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 05:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 54-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Opel» մակնիշի 71 DU 100 համարանիշի ավտոմեքենան (1 ուղեւոր):

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Ապրիլի 10-ին, ժամը 05:03-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քարաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 5-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի 34 RL 109 համարանիշոի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Ապրիլի 10-ին, ժամը 01:25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի 22-րդ կմ-ին ավտոմեքենաները ձնաբքի եւ մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա (29 ուղեւոր):

***

Ապրիլի 10-ին, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի բենզալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 34 ML 651 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղեւոր):

***

Ապրիլի 10-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ–Կաթնաղբյուր գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes E 320» մակնիշի 20 NN 111 եւ «Volkswagen Polo» 001 GG 15 համարանիշերի ավտոմեքենաները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ