26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամենաբարձր պաշտոնը, որ կարող են Ծառուկյանին տալ

«Ես չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը իշխանության մաս կկազմի: Իմ կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքը կլինի դասական իմաստով ընդդիմություն, այսինքն՝ իր ընդդիմադիր քայլերն անպայման կհամաձայնեցնի իշխանության հետ, կամ գոնե որոշ մասը կհամաձայնեցնի:

Ինչ վերաբերում է պաշտոնին, ես չեմ կարծում, որ Ծառուկյանը կհամաձայնի  դառնալ փոխխոսնակ: Ամենաբարձր պաշտոնը,  որ կարող են նրան տալ ԱԺ-ում,  փոխխոսնակի պաշտոն է.  չեմ կարծում, թե ՀՀԿ-ն պիտի հրաժարվի ԱԺ խոսնակի պաշտոնից», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ ասվածից պարզ է դառնում՝  Ծառուկյանի համար ԱԺ-ում, ամենայն  հավանականությամբ,  լավագույն պաշտոնը կլինի խմբակցության ղեկավարի պաշտոնը: 

«Նա ԱԺ-ում  նախկինում  ունեցել է այդ պաշտոնը: Հավանաբար այս անգամ էլ կզբաղեցնի այդ նույն պաշտոնը», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ