15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի ամաչիր հեծանիվ քշելուց

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով։ Հեծանվային երթը կրում էր “Մենք չենք ծխում” խորագիրը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանի տեղեկացմամբ՝ հեծանվային արշավին, բացի բժշկական համալսարանի ուսանողներից, միացել էին նաև երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այլ բուհերի ներկայացուցիչներ։

Իսկ նպատակը, հեծանիվ վարելով, առողջ ապրելակերպի քարոզումն է։ Նա նաև նշում է հեծանվի առավելությունները. այն էկոլոգիապես մաքուր, խցանումներ չառաջացնող փոխադրամիջոց է, նվազեցնում է մարդկային զոհերի հավանականությունը։ Ըստ Կարեն Ակոպյանի՝ պատահական չէր ընտրված երթ-ուխտագնացության օրը. սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Հեծանվորդները նաև օրհնություն ստացան Մայր տաճարում։

“Հեծանիվ+՚ էկոմարզական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը նշում է, որ հեծանիվներն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում հանրության շրջանում։ ՙՇատերն են այսօր ցանկանում առօրյայում օգտագործել հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց, սակայն մի փոքր վախենում են մեր երթևեկության պայմաններում։

Նման ակցիաներով մենք մարդկանց շրջանում փորձում ենք սեր սերմանել հեծանվի նկատմամբ, իսկ սկսնակ հեծանվորդներին սովորեցնում ենք երթևեկության կանոնները, պրակտիկ դասընթացներ ենք անցկացնում՚,- ասում է Սամվել Հովհաննիսյանը։

Նա նաև նկատում է, որ Հայաստանում առայժմ հեծանվային տրանսպորտի համար համապատասխան պայմաններ չկան, և հույս հայտնում, որ շուտով դրանք կապահովվեն։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ