01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքապետի 3 թեկնածու

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար դեռևս ոչ մի հայտ ԿԸՀ-ը չի ստացել: Իսկ վերջնաժամկետը լրանում է վաղը` ապրիլի 9-ի երեկոյան: Հավանաբար, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, հիմա էլ կուսակցությունները, դաշինքները սպասելու են վերջին օրվան:

Ամեն դեպքում մինչև հիմա ընդամենը մեկ կուսակցություն ու մեկ դաշինք է հաստատապես հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին: Խոսքը «Հանրապետական» կուսակցության ու «Ելք» դաշինքի մասին է, որոնց ցուցակների առաջին համարները համապատասխանաբար Տարոն Մարգարյանն ու Նիկոլ Փաշինյանն են:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև «Երկիր ծիրանի» կուսակցությունը, իսկ քաղաքապետի թեկնածուն էլ, հավանաբար, կլինի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ նեղ շրջանակներում նա հայտարարել է, որ եթե գրանցման հետ կապված խնդիր լինի, ուրեմն, դա քաղաքական ենթատեքստ ունի:

Փորձեցինք ճշտել նաև «Ծառուկյան» դաշինքը կամ ԲՀԿ-ը մասնակցելու է ընտրություններին, սակայն ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց:

Ստացվում է, որ այս պահի դրությամբ քաղաքապետի 3 հիմնական թեկնածու կա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ