25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ելք»-ին ընտրեցին նրանք, ովքեր փրփուրներից են կախվում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողների պահպանողական մասը, որը դեմ է ցանկացած իշխանափոխության և որն ակտիվ ընտրողների 1/3-ն է կազմում:

«Հանրապետականի կարգախոսն էլ համահունչ է այդ ընտրողների սպասելիքներին՝ կայունություն, անվտանգություն, մի քիչ էլ առաջընթաց լինի՝ մեզ չի խանգարի»,-ասաց Ադիբեկյանը:
Բանախոսը շեշտեց՝ «Ծառուկյան» դաշինքի արդյունքներն՝ ի տարբերություն նախորդի՝ «ԲՀԿ»-ի, ցույց տվեցին, որ 10%-ով նրանց էլեկտորատը կրճատվել է:

Իսկ ահա ՀՅԴ-ն  ընտրվեց ոչ թե կարգախոսի, այլ այն պատճառով, որ ունի հստակ կազմակերպչական ռեսուրսներ, ունի անդամություն, տեղական բջիջներ, 30 գյուղ՝ իր  գյուղապետերով: Իսկ կարգախոսը՝ արդարություն, ըստ նրա, օդում հնչող անհասկանալի կարգախոս էր:

«Ելք»-ի դեպքում, ըստ Ադիբեկյանի, ընտրեցին նրանք, ովքեր փրփուրներից են կախվում: «Խեղդվող մարդը ձեռքը գցում է փրփուրից, «Ելք»-ի ձայնը փրփուրն է»,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ