06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը` «Ելքի» թեկնածո՞ւ

«Արդյո՞ք այս ընտրությունները եղել են ազատ և արդար. միանշանակ,  ոչ, քանի որ գործարկվել են ֆինասական ռեսուրսներ: Բայց եթե ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է ընտրակաշառքի գործընթացին, մենք դեռևս չունենք դրա դեմն առնող մեխնիզմներ:

Ընտրակաշառքի մշակույթը ՀՀ քաղաքական կյանքում ներդրված է երկար տարիներ և տարեցտարի նոր մակարդակի է հասնում: Սակայն չենք կարող չասել, որ ընտրատեղամասերում մարդիկ գաղտնի քվարկության հնարավորություն են ունեցել»,-այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանը:
Վերջինս անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին՝ շեշտելով՝   «Ելք» դաշինքը, միանշանակ,  մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

«Այս պահին քննարկվում է որոշակի ձևաչափով Զարուհի Փոստանջյանի՝ «Ելք»-ի ցուցակով մասնակցության հարցը: Այսօր այդ հարցը կքննարկենք դաշինքի նիստին:  Այս պահին բանակցությունների փուլ է՝ ինչպես Փոստանջյանի՝ առանձին, այնպես էլ նրա ղեկավարած ուժի մասնակցության հնարավորության շուրջ»,- նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ