15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի իջեցրեք ձեր քաղաքական գործչի նշաձողը

Ազգային ժողովի այս ընտրություններով՝ նկատված, արձանագրված թերություններով, բացթողումներով հանդերձ, մենք նոր և ողջունելի արդյունքի հասանք, երբ ընտրական գորընթացներն անցան առանց հետընտրական լուրջ ցնցումների և փողոցային ընդվզումների ու լարվածության: Այդ ամենի ֆոնին, զարմանք ու տարակուսանք է հարուցում մեր որոշ ընդդիմադիր գործիչների փոխադարձ գնահատականները միմյանց…

Քաղաքականությունը ներկայացնող և քաղաքական գործչի համբավ ունեցող և մշտապես ընտրողի, քաղաքացու համակրանքը և հարգանքը վայելող, քաղաքական պայքարում թրծված գործիչներն իրավունք չունեն իրենց պարտությունն իջեցնել բակային խոսակցությունների մակարդակի … Պարտվողը պետք է իրեն պահի տղամարդավարի ու արժանավայել, իսկ հաղթողը միշտ հաղթողի կերպարում՝ մեծահոգի և արժանապատիվ, մնա իր բարձրության վրա…Հատկապես, երբ համոզված է, որ ինքն արդարացի է և գնահատականները ոչ իրական…

Մի իջեցրեք ձեր քաղաքական գործչի նշաձողը, դուք այն վաստակել եք ձեր անցած բարդ, դժվար, տքնաջան, երբեմն հակասական, հաճախ հաստատակամ և խելացի քայլերի և քաղաքական ակտիվ պայքարի արդյունքում, ուստի շարունակեք մնալ այդ բարձրության վրա, առանց միմյանց վրա ցեխ շպրտելու և վիրավորանքների:
Ողջախոհ եղեք և մի տրվեք քաղաքական անլուրջ, անպտուղ և անհիմն «ռազբորկաների»…Դուք դեռ շատ անելիքներ ունեք մեր երկրի քաղաքացիական հասարակության ձևավորման և քաղաքակիրթ քաղաքական դաշտի կայացման գործում:

Դե՛ իսկ չարախնդողների, կրակի վրա յուղ լցնողների և ձեռքերը հրճվանքից շփողների մասին էլ չեմ խոսում…Դուք ակամա ձեր դեմքն եք ցույց տալիս և ճիշտ են ռուսները. «Кажды думает в меру своей испорченности»…

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ