20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սկզբում մտածեք, նոր խոսեք»

Առավոտը սովորականի նման աշխատանքային էր: Բայց ծանոթանալով մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին` հայտնաբերեցի մտքեր, որոնք մեղմ ասած` անտրամաբանական են: Այո, կրկնում եմ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հնչեցված իմ տեսակետը, որ ի տարբերություն վերջին 10-15 տարիների, այս ընտրությունների արդյունքում հասարակությունը դուրս չեկավ փողոց:

Հատուկ ուզում եմ նշել, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կայացած խորհրդարանական ընտրությունները պետք է համեմատել ոչ թե նախորդ խորհրդարանականների, այլ նախագահական ընտրությունների հետ, քանի որ այլեւս համապետական միակ ընտրությունը խորհրդարանականն է:

Հայտնի է, որ թե 2003-ի, թե 2008-ի, թե 2013-ի նախագահական ընտրություններից հետո հասարակության որոշ խմբեր ապավինեցին հետընտրական պայքարին, որը տեղի չունեցավ, կրկնում եմ, այս համապետական խորհրդարանական ընտրություններից հետո: 

Եւ վերջում մեկ բարեմաղթանք. ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ