31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այրունահեղ մարդկանց հավասար՝ կյանքս մի խլիր

Սաղմոս ԻԵ (25) 

Դատաստան արա ինձ համար էլ, Տէ՛ր,
որովհետև ես առջևդ ապրեցի իմ անբծությամբ,
Տիրոջն հուսացի, որպեսզի երբեք հիվանդ չլինեմ:
Փորձի՜ր ինձ, Աստվա՛ծ, և քննի՛ր ինձ,
երիկամնե՛րս և սի՛րտն իմ փորձիր:
Ողորմությո՛ւնդ է աչքերիս առջև,
ճշմարտությո՛ւնդ, որ՝ հաճելի՛ է ինձ:

Այն աթոռներին, որոնց նստեցին դատարկամիտ ու սնամեջ մարդիկ՝ ես չնստեցի՛,
և ներս չմտա՛ անօրենների շրջապատի մեջ:
Եվ ժողովները չարերի, Տէ՛ր իմ, բոլո՛րն ատեցի
և չնստեցի՛ ամբարիշտների կողքին կամ մոտիկ:

Այլ լվանալով միշտ իմ ձեռքերը, սրբացրի, ո՜վ Տէր,
և սեղանի՛դ շուրջ եկա նստեցի:
Պիտի լսեմ ես ձայնն օրհնողների
ու պատմեմ նրանց Քո սքանչելի գործերի մասին:

Տէ՛ր, սիրեցի ես վայելչությունը Քո սրբության Տան,
հարկաբաժինը Քո Սուրբ Փառքերի:
Ամբարիշտների դասի հետ մեկտեղ
հոգիս կորստի մի՛ մատնիր, Աստվա՛ծ,
և այրունահեղ մարդկանց հավասար՝ կյանքս մի՛ խլիր:
Անօրենություննե՛ր են նրանց ձեռքերում
և նրանց աջը լի՛ է կաշառքո՛վ:

Իմ անբծությամբ ես ընթացա, Տէ՛ր,
ե՛կ ու Փրկի՜ր ինձ,
ողորմա՜ծ եղիր ծառայիդ հանդեպ:
Ոտքն իմ ուղղության մեջ պիտի մնա
և ամենամեծ հավաքույթներում՝ պիտի օրհնե՜մ Քեզ:

գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ