07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Արտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից»

Արտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հարցազրույց վերցնելուն, տարբերությունն ակնհայտ է՝ մեր թղթակիցները, որպես կանոն, աշխատում են իրենց զրուցակցի խոսքը հնարավորինս ճշգրտությամբ հասցնել լսարանին։ Արտասահմանցիները նյուզմեյքերների խոսքը օգտագործում են ռեպորտաժատիպ նյութեր պատրաստելու համար։
Որպես օրինակ` ասեմ, որ երեկ Gazeta.ru-ի և «Российская Газета»-ի թղթակիցներին երկար հարցազրույց եմ տվել։ Նյութերում քիչ բան է օգտագործվել, ընդ որում՝ նաև սխալ են միտքս ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ՝ նաև իմ խոսքից որոշակի պատկերացում են կազմել ներհայաստանյան քաղաքական զարգացումների մասին և նյութ պատրաստել դրա հիման վրա։ Ժամանակին այդ նույն մոտեցումը նկատել եմ նաև BBC- ի, «Los-Angeles Times»-ի, Al Jazeera-ի և այլ լրատվամիջոցների թղթակիցների հետ աշխատելիս։

Չգիտեմ՝ այդ մոտեցումներից որն է ավելի ճիշտ կամ արդյունավետ, բայց դե փաստ է, ուզեցի արձանագրեմ։ Շատ կուզեի լսել նաև ընկերներիս կարծիքը։
Հա, ի դեպ, ահա հիշատակված երկու ռեպորտաժների հղումները՝

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ