07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արգամ Աբրահամյանը հայտարարություն է արել

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ:

Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով և բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ եմ, որ կանգնեցիք կողքիս՝ գնահատելով իմ ամենօրյա և նվիրական աշխատանքը, նաև որպես Արտաշատի քաղաքապետ: Ես լինելու եմ և՛ իմ օգտին քվեարկած, և՛ իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, և փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ:

Շնորհակալություն…»:

 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ