18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ցածր տոկոսները անլուրջ վերաբերմունքի պատասխանն էր. Պ. Հայրիկյան

 «Բոլորն են վկա, որ մենք փորձ արեցինք դաշինքի մեջ լինել, ինչ են իշխանությունները, մենք դա գիտենք, բայց մենք պետք է խոսենք մեր թերությունների մասին. մենք չենք մասնակել գործընթացին, դա էլ պատիվ չէր բերում, բայց այս խայտառակությանն էլ մասնակցելը պատիվ չէր բերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերից որոշների ցածր տոկոսների մասին նա նշեց. «Իրենց ցածր տոկոսները անլուրջ վերաբերմունքի պատասխանն էր»:

«Միասնական Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը կարծում է, որ քվեարկություն է եղել ժողովրդի մասնակցությամբ, ընտրություն չի եղել: «Մենք ապրում ենք Լենինի, Աթաթուրքի ժամանակաշրջանում:

Եղան մարդիկ, որ քննադատում, հայհոյում էին ժողովրդին այս քվեարկության համար: Ես կարծում եմ՝ ժողովուրդը իմաստուն է:

Եթե 10 հոգի ասում են՝ ոչ, իսկ այս անգամ 200.000 հոգի ասել են՝ ոչ այս համակարգին, այն, որ «Ելքն» ու ՀՅԴ-ը հաղթահարել են, մենք ունենք 2 կուսակցություն, որ ձայն են ստացել: Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը սահմանը գծել է, գիտի՝ որն է ընտրությունը»,-հավելեց նա:

Իսկ Պ. Հայրիկյանն ընդգծեց, որ քաղաքական ուժերը պիտի ժողովրդին ցույց տային, որ ինքը մենակ չէ, պիտի միավորվեին: «Ժողովուրդն ինքը ելք փնտրելիս չի ուզում իր երեխաներին թողնել սոված, դառնալ քաղբանտարկյալ, հասկանալի է, որ նա իրեն բարոյական չպահեց, բայց պահանջել որ հերոս լինեն, ոչ, ամեն օր իրենք չեն կարող հերոս լինել, մենք քաղաքական գործիչներս պետք է մեզ պատկառ կերպով պահեինք»,-շեշտեց ԱԻՄ առաջնորդը:

«Եթե մարդ կամավոր գնացել է՝ քվեաթերիկ է գցել, չեմ կարող ասել, որ նա կամավոր է արել, դա նշանակում է, որ նրան թալանել են, ստրացրել են, հետո եկել են, ասել՝ ախպեր ջան, քեզ փող եմ տալիս»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ