11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը. Րաֆֆին զարմացած է

՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին  զարմացրել է իրենց համակիրների՝ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Այս մասին Հովհաննիսյանը խոսեց այսօր ասուլիսին: Բանն այն է, որ, ըստ Հովհաննիսյանի, ինքը և Քոքոբելյանը պայմանավորվածություն են ունեցել հրաժարվել մանդատներից: Կուսակցության առաջնորդները որոշել էին մանդատները չվերցնել՝ տեղերը ավելի երիտասարդներին զիջելու համար:

՛՛Զարմացա, որ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ նախագահն էլ նույն որոշումը չի ընդունել: Սպասում եմ, որ վերադառնա և խոսենք, մենք  պայմանավորվել էինք հրաժարվել մանդատներից: Իսկ ես ոչ թե ցած եմ դրել իմ մանդատը, այլ չեմ վերցրել այն՛՛,-հայտնեց բանախոսը:

Մեկնաբանելով խոսակցությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր առաջ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարն ասաց.

՛՛Դրանք լուրեր չեն: Ես չեմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն ես մշտապես բանակցությունների մեջ եմ և այդպիսի հանդիպումները բացառված չեն՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ