05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն․ «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը

«Ծառուկյան» դաշինքը նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլևս  պատմություն են: Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները: Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման և թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով:  Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի  հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար:

Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք  քաջ գիտակցում ենք մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար: Մենք երբեք չենք  դադարեցնելու  մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին  չենք  բաժանելու  մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է:  

Աստված պահապան մեզ բոլորիս»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ