ՀԱԿ-ի պարտության պատճառը
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը պարտվեց իրենց առաջ քաշած ծրագրի պատճառով: Դաշինքի կարգախոսն էր «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: «Քանի որ հասարակությունը դեմ էր Լևոն Տեր-Պետրոսյանի մետոցումներին, պարտվեց: Ապրիլյան պատերազմից հետո, սահմանի վրա լարվածության ավելացումից հետո և այդ պահին խոսակցություն, որ պետք է գնալ զիջումների, հասարակության կողմից վատ ընկալվեց: Ղարաբաղյան հարցի վերաբերյալ քիչ, թե շատ կոնսենսուս կա մեր հասարակության մեջ»,-այսօր ասուլիսին ասաց նա:
«Իհարկե, մարդիկ կան, որ քվեարկում են ՀԱԿ-ի օգտին, որովհետև դա ՀԱԿ-ն է և Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենք այդ 2 տոկոսն ամեն դեպքում էլ կհավաքեին, սակայն որոշակի քանակ ապահովելու համար աշխատանք էր պետք տանել»,-նկատեց նա:
Հիշեցնոնք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը չի հատել անցողիկ շեմը՝ հավաքելով 2 տոկոսից քիչ: