06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին տվյալները ռեյտինգային թեկնածուներից

Henaran.am-ը ներկայացնում է այս պահին որոշ տեղամասերից ստացված նախնական տվյալները ռեյտինգային թեկնածուների քվեների վերաբերյալ: Այսպիսով,  Վայոց Ձորի Արենի համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից առավելագույն  քանակությամբ ձայներ են հավաքել ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը՝ 492 քվե, իսկ «Ծառուկյան» դաշինքից ձայների առյուծի բաժինը ստացել են Սերգեյ Բագրատյանը և Դավիթ Հարությունյանը: Զրույցի վերջում Արենիի համայնքապետը վստահեցրեց՝ ընտրությունը անցել է առանց միջադեպերի ու անախորժությունների: 

Լոռու մարզի Շամլուղ քաղաքում առաջադրված ռեյտինգային թեկնածուների ստացած քվեների բաշխավածությունը հետեւյալ պատկերն ունի.  ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը` ՀՀԿ-ից ստացել է 155 քվե, «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը` դարձյալ ՀՀԿ-ից 74 քվե,  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 10 քվե, եւս 5 քվե ստացել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը:  

ՀՅԴ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը Շամլուղում ստացել է ավելի քան 50 քվե, «Ծառուկյան դաշինքից» 65 քվե է ստացել Արթուր Դալլաքյանը, 15 քվե ԵԼՔ-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը եւ ՀՎԿ-ի ներկայացուցիչը` 20 քվե: 

Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր/Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքները, առաջատարը ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն է, նրան հետեւում է դարձյալ ՀՀԿ-ն ներկայացնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Երրորդն այս ընտրատարածքում «ԵԼՔ»-ից Մանե Թանդիլյանն է: 

Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն առաջատարը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է` պետգույքի գործակալության ղեկավար Արման Սահակյանը, ում հետեւում են Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը դարձյալ ՀՀԿ-ից: 

Մայրաքաղաքում զգալի թվով քվեներ` 20 000 եւ ավելի ձայն են ստացել ՀՀԿ-ից Սամվել Ալեքսանյանը,  Ռոբերտ Սահակյանը, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Հակոբ Բեգլարյանը: Սամվել Ալեքսանյանը հավաքել է բավական մեծ թվով ձայն՝ 34 155։ Լոռու մարզում ռեկորդային ցուցանիշ է գրանցել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը : 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ