Վիգեն Սարգսյանը ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ եւ դուստրերի հետ /ֆոտոշարք, տեսանյութ/
Րոպեներ առաջ թիվ 9/47 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ եւ դուստրերի հետ: Նախարարը քվեախցիկ մտավ դստեր հետ: Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նոր ԸՕ-ն հնարավորություն է տալիս անցկացնել հնարավորինս ժողովրդավարական եւ լիբերալ ընտրություններ, միաժամանակ հիշեցրեց, որ հենց այս ընտրությունների միջոցով է որոշվելու Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող առաջիկա տարիները: Սարգսյանը հաջող ընտրական օր մաղթեց բոլորին, ասաց «թող քաղաքացին ճիշտ ընտրություն կատարի»: Պաշտպանության նախարարը նշեց. «Քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր քվեն տեղ է հասնելու, քանի որ դրա միջոցով որոշվելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը: Բոլորիս մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն և հանգիստ քվեարկության օր»:
https://www.youtube.com/watch?v=_YV4eVCTo48&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=mvkPnPmjSjo