25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արտոնություններն իրենց արդարացնո՞ւմ են

 

 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից:  Ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ վարձու աշխատող չունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր տնտեսական գործունեությունը կազմակերպում են ինքնուրույն,  մեկ վայրում և չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բնակչության պատվերով կատարվող մի շարք ծառայությունների՝ հագուստի արտադրության և վերանորոգման, փայտյա իրերի պատրաստման, կահույքի և տան կահավորանքի, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգման, ծրագրային սպասարկման, լեզուների ուսուցման դասընթացների, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների սպասարկման և այլն:

Henaran.am-ի հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, թե անհատ ձեռներեցին տրվող հարկային արտանությունների արդյունքն ինչպիսին է, տվյալներ դեռ չկան,թե ինչքան ձեռներեց է  սկսել այս գործունեությամբ զբաղվել:

«Բայց մեր տեղեկատվական բազայում հաշվառված են ինքնազբաղվածներ, որոնք որ արտոնագիրն ստացել են առանց արտոնագրային վճարի և իրականացնում են համապատասխան գործունեություն»,-նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ն էլի խմբեր, ում արտոնություններ են տրվելու, նա պատասխանեց, թե նման նախաձեռնություն այս պահին չունեն:

«Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին է սա նախաձեռնվել, ու որոշվել է, որ այդ անձանց հնարավորություն ընձեռնվի, որ ինքնազբաղված անձանից վերածվեն գործատուների: Մեր նպատակն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն տանք, որ նրանք էլ զբաղվեն գործարարությամբ: Ե՛վ պետությանը, և՛ ինքնազբաղվածին ձեռք է տալիս այդ կարգավիճակից վերածվել գործատուի կարգավիճակի: Երբ արդեն կվերածվի գործատուի կարգավիճակի, ինքն արդեն, բնականաբար, օրենքով սահմանված հարկերը կվճարի»,-եզրափակեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ