20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամենակարող մարդ չկա, բոլորս էլ հոգի ունենք տալու …

Այս օրերը անշուշտ կարևոր են… Ամեն մեկն իր հեղինակավոր կարծիքն է հայտնում, ինքնահաստատվում, հրճվում…
Բայց… Հենց այս օրերին չեմ ուզում տեսնել խրախճանք, լսել պաթոս ու չեմ ուզում հավատալ, որ շատ բան մոռացվում է…  Հարյուրավոր ՀԱՅ ընտանիքներում այս օրերին սուգ է, չմոռանաք…

Այս օրերին հիշե՛ք էն տղերքին, ում շնորհիվ հանգիստ քնել ու քնում են ձեր երեխեքը… Ովքեր իրենց կյանքի գնով պահեցին էս երկիրը, դեռ կյանք ունեին ապրելու` բոլորիցս ավելի արժանի էին դրան… Աջակցեք էն տղերքին, ովքեր զինհաշմանդամ դարձան, ու ամեն օր հազար խոչընդոտներ են հաղթահարում, որ մեր ու ձեր նման ապրեն… Անիմաստ խոսելու փոխարեն աջակցեք, որ ավելի լիարժեք զգան…

Ամեն մեկս մի պահ իսկապես ԼՌԵՆՔ ու մեզ կողքից նայենք ու հասկանանք, որ անմահ ու ամենակարող մարդ չկա, բոլորս էլ հոգի ունենք տալու … Էլի՛ կյանքը շարունակվում է, էլի՛ արև է ծագում ու երեխա է ծնվում, բայց…
Չմոռանա՛ք, որ պարտական ենք նրանց ընտանիքներին, զավակներին, մայրերին…
Չմոռանա՛ք տղերքին…

«Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ