20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ապրիլին ընկած եղբայրներիս/տեսանյութ/

Ու կյանքը մեզ բաժան-բաժան արած,

Ու կյանքը այս` այսքան լկտի,
Իմ սրտից է հանում,
Ու գողանում մուսաս,
Թաղում`այն եռագույն բլրի լանջին :

Բլրի լանջին արյուն ու պայքար է եռում,
Ու կպայթի սիրտը այս քարասիրտ կյանքի,
Կբողբոջեն դարձյալ սերերը անանուն,
Պոկված իմ տարաբախտ, զոհված հայի սրտից:

Ու կծաղկի անժամ քո պայքարը լուսեղ,
Քո պայքարը դարձած զայրութի ծես,
Քո անունը արդեն հիշողության երթում
Գրառվել է հավետ` սրտիդ զարկերի պես…

Ու կյանքը այս դարձյալ,
Հոգիս դարձրած պայքար,
Կխնկարկի այսօր հին մատուռում,
Այն զարկերը մարող կդառնան խունկ վառված
Ու կընթանան երկինք,շուրթին` պայքար անլուռ…

1,04,2017թ. Լուսին Ղազարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ