25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է Հայաստանը հրաժարվում այս պլանից. 168 Ժամ

«Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից անցում կատարել բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի ինքնավարության եւ ճնշումների մասին»,- այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։

Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առեւտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ