25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր տնտեսության մեջ նախկինում երբեք նման բան չի եղել. Հայկական Ժամանակ

ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, որ 2016թ-ի ընթացքում ՌԴ-ից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 մլրդ դրամ:

Այսինքն՝ Հայաստանից, պատկերավոր ասած, 52 մլրդ դրամի կամ մոտ 110 մլն դոլարի կապիտալ է արտահոսել դեպի Ռուսաստան։ ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք։ Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրվել։ Եթե 2015թ-ին այս ցուցանիշը 118.5 մլրդ դրամ է կազմել, ապա 20106թ-ին՝ 81.5 մլրդ դրամ։ Ընդ որում, մոտ 41 մլրդ կամ ընդհանուր կեսը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ։

Ինչպես նախկինում, անցած տարի ևս օտարերկրյա ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները։ Մեր տնտեսության մեջ օֆշորներից եկած ներդրումների ծավալը անցած տարի կազմել է ավելի քան 100 մլրդ դրամ։ Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը՝ 48 մլրդ, Կիպրոսը՝ 44 մլրդ և Ջերսին՝ 10 մլրդ դրամ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ