24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ բանակային ձյուդոիստները մրցանակային տեղեր են գրավել

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի առաջնությունը նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20 ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի բանակային ձյուդոիստները:

Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ –ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը 60կգ, Դավիթ Ղազարյանը 66կգ, Մհեր Կարապետյանը 81կգ, Սեյրան Սահակյանը 100կգ և պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը 73կգ, Կարեն Ջանոյանը 90կգ, Ազատ Աբրահամյանը 100-ից բարձր: Թիմի ղեկավարն էր ՊՆ մարտական պատրաստության վարչության, ֆիզիկական պատրստության բաժնի պետ գնդապետ Արամ Գրիգորյանը, ներկայացուցիչը փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը, մարզիչը Անտոն Բաբայանը, գործուղվել էր նաև Օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

 Անհատական առաջնությունում անպարտելի էին Արթուր Երանոսյանը և Մհեր Կարապետյանը նրանք գրավեցին առաջին մրցանակային տեղը, եզրափակիչում պարտվեց Հովհաննես Ալեքսանյանը և գրավեց երկրորդ տեղը:

 Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը և Ազատ Աբրահամյանը բավարարվեցին 3-րդ մրցանակային տեղով, իսկ Սեյրան Սահակյանը գրավեց 5-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն Տաջիկստանի թիմին, երրորդ տեղը գրավեց Ղրղստանի հավաքականը:

Հավելենք որ 2014 թվականի այս մրցումները կկայանան Երևանում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ