Կարեն Կարապետյանին երեք բան է պետք /տեսանյութ/
«Մենք բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս ունենք, բոլոր ոլորտներում համակարգված բարեփոխումների կարիք ունենք: Մենք ախտորոշել ենք բոլոր այդ խնդիրները»,-Ռ-Էվոլյուցիա հաղորդման ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ընդհանրապես պետք հաշվի առնել տարածաշրջանը, մեր ներուժը, պոտենցիալը, պետք է այդ ամենը հաշվի առնել և շարժվել այն ուղղությամբ, որտեղ պոտենցիալ կա: Երբեք որևէ երկիր խնդիր չի դնում՝ ես ուզում եմ ծառայություններ մատուցող երկիր դառնալ, կամ արտադրող: Պետք է հասկանալ առավելություններն ու այդ առավելությունների վրա տնտեսություն կառուցել, իսկ այդ առավելություններն են ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, հանքարդյունաբերությունը և այլն»,-հավելել է նա:
Անդրադառնալով մարզային հանդիպումներին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ թյուրընկալում կա, թե ինքը քաղաքացիներին հարցրել է՝ արդյոք ծանո՞թ են ՀՀԿ-ի ծրագրին.
«Ես հարցրել եմ, թե արդյոք ծանո՞թ են համայնքների զարգացման հնգամյա ծրագրին, որովհետև տարածաշրջանային զարգացման համակարգը բարեփոխումների խիստ կարիք ունի: Ընդհանուր պատկերը, թե համայնքն ո՞ւր է ուզում գնալ, մենք չունենք, այդ իսկ պատճառով մենք համայնքապետերերին առաջարկել ենք, որ զարգացման հնգամյա ծրագիր տան, իսկ այդ ծրագրում պետք է գույքագրված լինեն բոլոր խնդիրները և այն, թե ինչպես են պատկերացնում իրենց խնդիրների լուծումը, որպեսզի կառավությունն ունենա գույքագրված խնդիրներ և ունենա պատկերացնում, թե ո՞ւր ենք շարժվելու»:
Խոսելով ներդրողների ակումբից` վարչապետը հայտարարել է, որ այն միայն ռուսական կապիտալը չի ընդգրկելու, սխալ է այդ տեսակետը: Արդեն իսկ, նրա խոսքով, բանակցություններ են վարվում այլ երկրների ներդրողների հետ:
Նա հավելել է, որ Իրանի հետ տնտեսական գոտու ձևավորման վերաբերյալ որոշումն արդեն Կառավարության հաջորդի նիստի ժամանակ կքննարկվի:
Վարչապետը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են տնտեսության զարգացման համար, սակայն համաձայն չէ, թե առանց խաղաղության տնտեսական առաջընթաց կարող է լինել:
Կարեն Կարապետյանն անդրադարձել նաև հարցումների արդյունքներին, թե իր վարկանիշը բավական բարձր է: Նա ասել է, որ դա շատ պարտավորեցնող է:
Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: