12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Մասնագիտությունը` հայրենիքի պաշտպան

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության եւ կրթության նախարարության եւ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

            ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետեւ՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռքբերված գիտելիքների եւ հմտությունների հետագա զարգացումով եւ հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) եւ բազմազգ օպերատիվ միջավայրերում եւ դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը:

            Դիմելով հրամանատարաշտաբային դասընթացի առաջին հոսքի ունկնդիրներին, պաշտպանության նախարար Ս․Օհանյանը ՀՀ ԶՈւ ապագա առաջնորդների պրոֆեսիոնալ կայացման կարեւորագույն ուղենիշ հանդիսացող այս նոր դասընթացի մասնակիցներին հորդորեց “ցուցաբերել բանիմացության, հանձնառության եւ  բնավորության այնպիսի որակներ, որոնք նրանցից ակնկալում են հայ ժողովուրդը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, անմիջական հրամանատարները, կոլեգաները եւ ենթակաները”:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ