17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Երկամյա երեխային և երիտասարդ կնոջը թողել են առանց հոր”. Նախախորհրդարանի ակտիվիստը կալանավորված է

Օգոստոսի 31-ին բերման ենթարկված նախախորհրդարանի անդամ   Դմիտրի Հարությունյանին այսօր կալանավորեցին:

Այդ մասին Henaran.am-ին հայտնեց  նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը.”Կալանավորման մասին տեղեկացանք այսօր կեսօրին, կալանքի տակ են պահելու երկու ամիս և շարունակելու են քրեական գործը, մինչդեռ մենք միջնորդություն ենք բերել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանից, որը համաձայնել է երաշխավորագիր տալ, երկրորդն էլ ես տվեցի, ինչպես նաև 500 հազար դրամի գրավ էինք պատրաստել, որպիսի խափանման միջոցը փոխվի և նրան ազատ արձակեն, սակայն դա չհարգվեց և նրան ինչպես քրեական հանցագործի պահում են բանտում ”,-տեղեկացրեց Տիգրան Խզմալյանը:

Տիգրան Խզմալյանի խոսքերով ոչ մի տրամաբանական փաստ չի ներկայացվել Դմիտրի Հարությունյանի ձերբակալությունը  հիմնավորելու համար.” Փաստորեն երկամյա երեխային և երիտասարդ կնոջը թողել են առանց հոր, առանց որևէ բանական պատճառի”,-մտահոգությունը կիսեց նախախորհրդարանի անդամը:

Տիգրան Խզմալյանը նշեց նաև, որ նախախորհրդարանը պատրաստվում է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները միջազգային կազմակերպություններից աջակցություն ակնկալելու համար:

Տեղեկացնենք նաև, որ Դմիտրի Հարությունյանին  մեղադրանք է առաջադարվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ