18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կբանակցեն նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովման հարցերի շուրջ

Վաղը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են Մաքսային Միության և Եվրասիական միության տիրույթի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները: 

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նա ասել է նաև, որ երկու երկրների նախագահները քննարկելու են քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող այժմեական հարցեր:

РИА Новости-ի փոխանցմամբ` Յուրի Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է:

«Քննարկվելու է ԱՊՀ տիրույթում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցը: Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում: Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կհանդիսանան նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովման հարցերը՝ ներառյալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը»:,- ասել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ