18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի  բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:

ՀՀ վարչապետը և Բակո Սահակյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ նախագահը ծաղիկներ են դրել նաև ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ