29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես հաղթահարել ինքնաթիռով թռչելու վախը

Երկրագնդի բնակչության 1/4-ը սարսափի մեջ է ընկնում միայն ինքնաթիռով թռչելու միայն մտքից։ Իրականում աէրոֆոբիան աշխարհի ամենատարածված վախերից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ վախի պատճառով պետք է հրաժարվել ինքնաթիռ նստելուց։ Աէրոֆոբիան հաղթահարելու 3 հիմնական կետ կա՝ լինել հնարավորինս տեղեկացված, սովորել վերահսկել նյարդերը եւ ճիշտ կազմակերպել ուղեւորությունները։ 

 
как перестать бояться летать

Ադեկվատ գնահատել ռիսկը

Հիշեք, որ ավիավթարի ենթարկվելու ձեր շանսերը մոտավորապես 1ն են 11 միլիոնից։ Իսկ ահա համեմատության համար՝ ավտովթարից մահանալու շանսերը կազմում են 1-ը՝ 5 000-ի դիմաց։ Մարդիկ ավելի շատ մահանում են սննդային թունավորումից, օձի խայթոցից, քան ավիավթարից։

Հետաքրքրասիրություն դրսեւորեք

Վախերի մեծ մասը ծնվում է հասարակ անգիտությունից։ դուք չեք իմանում, թե հետո ինչ է լինելու, ինչու է ինքնաթիռն այդքան արագ թռչում, ինչու են շարժիչները շարժվում, ինչու բորտ-ուղեկցորդուհին խնդրեց կապել ամրագոտիները եւ այլն։ Երբ մենք անսովոր իրավիճակում ենք հայտնվում, առաջինը մեր մտքով ամենավատն է անցնում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աէրոֆոբիայով տառապող մարդկանց 73 տոկոսը վախենում է, որ ինքնաթիռն ինչ-որ տեխնիկական խնդիրներ կունենա։ Այդ պատճառով ավելի լավ կլինի, որպեսզի թռիչքից առաջ մանրամասն կարդաք ինքնաթիռների մասին, ինչպես են դրանք աշխատում եւ այլն։  

как перестать бояться летать

Յուրաքանչյուր ինքնաթիռ մանրամասն զննման է ենթարկվում

Հիշեք, որ ինքնաթիռները պարբերաբար հանգամանորեն զննման են ենթարկվում, յուրաքանչյուր թռիչքից առաջ դրանք ստուգվում են։

Սովորեք վերահսկել ձեր վախերը

Այն, որ դուք տագնապ եք զգում, դեռ չի նշանակում, որ դուք ինչ-որ վտանգի մեջ եք։ Կան հասարակ վարժություններ, որոնք օգնում են վերահսկել նյարդերն ու վախերը։ Խորը շունչ քաշեք, ձեռքը դրեք փորին, դանդաղ իջեցրեք ուսերը։ Կրկնեք 5-10 անգամ։ 

Երեւակայությանը զոռ տվեք

Հարուստ երեւակայությունն այս դեպքում նույնպես կօգնի։ Փակեք աչքերը թռիչքի ժամանակ եւ հետաքրքիր մի բան պատկերացրեք, հաճելի մտքերի եւ հիշողությունների գիրկն ընկեք։ 

как перестать бояться летать

Ինքնաթիռում ճիշտ տեղ ընտրեք

Եթե վախենում եք թռչելուց, ինքնաթիռի պոչի հատվածում տեղ գնեք, այնտեղ ավելի քիչ են տատանումները։ Խուսափեք պատուհանի մոտ գտնվող նստատեղից, հակառակ դեպքում անընդհատ դուրս կնայեք, կնայեք ինքնաթիռի թեւին ու խուճապի մեջ կընկնեք։ Ընտրեք ցերեկային չվերթներ, երեկոյան մթին վախերն ավելի են ուժգնանում։

 

Հարմարավետություն ապահովեք

Թռիչքի համար հարմար հագուստ ընտրեք, բարձ վերցրեք, լավ երաժշտություն միացրեք։

Խուսափեք ավիավթարների մասին լուրերից

Փորձեք երբեք չկարդալ ավիավթարների մասին լուրեր, խուսափեք դրանցից, մի դիտեք ֆիլմեր, որոնցում ավիավթարների մասին անգամ փոքրիկ հիշեցում կա։

как перестать бояться летать

Թունդ ալկոհոլ մի օգտագործեք

Չնայած տարածված կարծիք կա, որ թռիչքի ժամանակ ալկոհոլն օգնում է թուլանալ, սակայն ավելի հաճախ այն հակառակ ազդեցությունն է ունենում, դուք կորցնում եք ձեր վերահսկողությունն ու տրվում վախերին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ