25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խայտառակություն կլինի, եթե հնչեցնես դպրոցի անունն ու տնօրեին հարց տաս

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանը համարում է, որ ԿԳՆ Արմեն Աշոտյանի՝ նախորդ տարվա նոյեմբերի 30-ի հրամանը, որ բոլոր դասագրքերը պետք է փորձարկման անցնեին Հայաստանի իննսուն դպրոցներում, շատ վատ է կատարվել:

 ՛՛Նախարարի հրամանը շատ վատ են կատարել դպրոցները, և այդ վատ կատարված հրամանի տակ տնօրենները դրել են իրենց ստորագրությունները՛՛,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասուլիսին ասաց Բախշյանը: Վերջինիս խոսքով՝ հայոց պատմության, ինչպես նաև մյուս առարկաների դասագրքերի տակ տնօրենները երկու տողով են եզրակացություն գրել, այսինքն՝ գրեթե չեն ուսումնասիրել գրքերը:  

՛՛Իսկապես խայտառակություն կլինի, եթե հնչեցնես դպրոցի անունն ու տնօրեին հարց տաս այդ մի բառով գրված կարծիք ինչպե՞ս ես դրել: Հետո էլ ուսուցիչներից վայնասուն կլսեք, որ վատ գրքեր են, բարդ են՛՛,-շեշտեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:

՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ իրենց մոտ հեղինակային կրթական ծրագիր են իրականացնում, դասագրքերից օգտվում են միայն աշակերտների ցանկության դեպքում:

Կրթահամալիրում հիմնականում աշակերտներն ուսանում են համակարգիչներով: Հարցին, թե արդյոք առաջին դասարանի աշակերտը պատրաստ է համակարգչով ուսանել, թե այն կօգտագործի օրինակ խաղերի համար, Բախշյանը պատասխանեց. ՛՛Մեր Ազգային ժողովի պատգամավորներն են դեռ notebook-ները խաղերի համար օգտագործում՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ