10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հասմիկ Պապյանի տարեդարձի ամենամեծ նվերը Հենրիխ Մխիթարյանն է մատուցել /վիդեո/

Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը երեկ նշում էր իր ծննդյան տարեդարձը: Այդ կապակցությամբ արվեստագետ Լևոն Մութաֆյանը շնորհավորել էր երգչուհուն` գրելով.

“Այսօր աշխարհահռչակ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննահի օպերային թատրոնի պրիմադոննա ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ Ծննդյան օրն է… Կանանց տարիքը հրապարակավ չեն ասում, ուստի ես էլ չասեմ՝ ընդամենը նշելով, որ մինչև 100-ամյակ երգչուհին այնքան ճանապարհ ունի, ինչքան կպահանջվի հասնել մինչև Լուսին ոտքով…

Սիրելի ՀԱՍՄԻԿ, գնահատության ու արժևորման խոսքեր շատ են հնչել, մեծարանքը եղել է անսպառ ու անպակաս, ուստի որևէ նոր բան չեմ կարող ավելացնել և ընդամենը կասեմ. թող այս ծննդյան օրն էլ լինի այնքան երջանիկ, որքան դու կկամենաս… Միշտ շողա աշխարհի բեմերում, միշտ քո անսպառ ու դյութող կանացիությամբ բեմում հաստատիր գեղեցկության հաղթանակը…”:

Պատասխանելով շնորհավորանքին, Հասմիկ Պապյանը գրել է. “Հարգելի Պարոն Մութաֆյան, հենց նոր Դորտմունդի ֆուտբոլային թիմը հաղթեց շնորհիվ Մխիթարյանի երկու գոլի: Գերմանական հեռատեսիլի 1-ին ծրագրով այնքան շռայլ խոսքեր ասացին իր հասցեին և նաև կարճ հարցազրույց վերցրեցին իրենից, ամենուրեք նշելով նրա հայ լինելը: Իմ տարեդարձի ամենամեծ նվերն էր… Այնքան հպարտ եմ և երջանիկ: Կրկին անգամ շնորհակալություն Ձեզ շռայլ բարեմաղթությունների համար”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ