14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչի՞ մենք թասիբի չենք ընկնում. վարչապետ

2017-ը լինելու է 4 գործառույթի տարի՝ ախորոշման, սանիտարիզացիայի՝ մաքրման, պետական կառավարման համակարգի ու որոշումներ կայացնելու համակարգի ստեղծման և ստաբիլացման տարի. այսօր Արագածոտնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ Արագածոտնի մարզում 2017 թվականին նախատեսվում է 44 մլն դոլարի ներդրում: «Այս ներդրումով մենք իրականացնելու ենք 23 ծրագիր, բացելու ենք մինչեւ 1000 աշխատատեղ: Մենք այս բոլոր ծրագրերն անպայման իրականություն ենք դարձնելու»,-ասաց Կարեն Կարապետյանը:

«Մենք այսօր 12-ամյա կրթության ոլորտում մտադիր ենք կատարել բարեփոխումներ, որ երեխաները ստանան այն կրթությունը, որը պահանջում է ժամանակից կյանքը: Մենք այժմ այսպիսի մի գաղափար ունենք. 12-ամյա դպրոցը դարձնել 1+11, որտեղ մեկը նախապատրաստականն է լինելու, իսկ 11 տարիների ընթացքում երեխաները սովորելու են նաեւ բիզնես, ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա: Այսինքն այն, ինչ ժամանակակից կյանքն է պահանջում: Նշանակում է՝ դպրոցն ավարտելուց հետոո մեր երեխաներն ավելի պատրաստ եւ ունակ կլինեն»,-ավելացրեց վարչապետը:

Նրա ներկայացմամբ` ընտրվելու դեպքում էլ ամենօրյա աշխատանքի մեջ լինելու է մի մոտեցում` ամեն օր մի բան փոխել:

«Ինչի՞ մենք թասիբի չենք ընկնում, որ կարող ենք ունենալ ֆանտաստիկ պետություն»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ