Ոստիկանությունը կրկին անգամ ցույց տվեց իր իրական դեմքը. Լևոն Զուրաբյան /վիդեո/
ՀՀ գլխավոր դատախազության մոտ, այսօր, հավաքված ՀԱԿ գործիչները և համակիրները հերթական անգամ պահանջեցին ազատ արձակել 2011 թվականին օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ ոստիկանության հետ վիճաբանության արդյունքում ձերբակալված՝ այնուհետև 6 տարի անազատության դատապարտված Տիգրան Առաքելյանին: Ինչպես նաև կրկին անգամ պահանջեցին վերանայել Տիգրան Առաքելյանի հետ նույն գործով մեղադրված՝ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործերը:
ՀԱԿ անդամները գտնում են, որ երիտասարդները քաղբանտարկյալներ են և դատապարտվել են միայն իրենք քաղաքական հայացքների համար:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը իր ելույթում անդրադարձավ անցած շաբաթվա ընթացքում Երևանում տեղի ունեցած քաղաքացիական նախաձեռնությամբ ակցիաներին: Գնահատական տալով ոստիկանության աշխատանքներին նա հավաստեց, որ անցած ուրբաթ օրը ոստիկանությունը կրկին անգամ ցույց է տվել իր “դեմքը”.”Երբ ես գտնվում էի Արաբկիրի ոստիանության բաժանմունքում և դեռ սպասում էի, թե երբ կլինի հանդիպումը ոստիկանապետի հետ ես տեսա, թե ինչ լուրջ առճակատում կար ոստիկանության բակում հավաքվածների և ոստիկանների միջև ”,-նշեց Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ անդամները գտնում են, որ երիտասարդները քաղբանտարկյալներ են և դատապարտվել են միայն իրենք քաղաքական հայացքների համար:
Լևոն Զուրաբյանը երկրի համար շատ կարևոր համարեց քաղաքացիական շարժումները և հույս հայտնեց, որ դրանք կվերաճեն ազգային պայքարի:
Նա անդրադարձավ նաև ազատամարտիկների ընտրած պայքարի և ձևին և տվեց իր գնահատականը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: