06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կական ցանկանում է հեռանալ “Ռեալից”

Մադրիդի “Ռեալի” կիսապաշտպան Կական ցանկանում է հեռանալ հարազատ թիմից մինչ սեպտեմբերի 1-ը, երբ կփակվի տրանսֆերային պատուհանը:

Բրազիլացին հայտարարել է, որ ցանկանում է ավելի հաճախ դուրս գալ խաղադաշտ, ինչի հետ կապված “Ռեալում” խնդիրներ ունի: “Ակումբի ղեկավարությունը տեղյակ է իմ որոշման մասին և հուսով եմ` կօգնի ինձ հարմար տարբերակ գտնել: Բրազիլիա ես այլևս վերադառնալ չեմ կարող, շուկան փակվել է, մնում են եվրոպական ակումբները”,- ասել է 31-ամյա Կական:

Ֆուտբոլիստն անգամ պատրաստ է հրաժարվել 15 միլիոն եվրոյից, որը կստանար, եթե մնար “Ռեալում” մինչ պայմանագրի ավարտը` երկու տարի:

Լուրեր են պտտվում, որ Կակային ցանկանում է ձեռքբերել իտալական “Միլանը”, որտեղից 2009-ին ֆուտբոլիստը տեղափոխվեց “Ռեալ”: Գործարքն այն ժամաանկ արժեցավ 70 միլիոն եվրո: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ